Աշխարհ

01.12.2016 17:15


Թուրքիայի մեջլսիում հնչած քրդերեն ելույթը բարկացրել է թուրք պատգամավորներին

Թուրքիայի մեջլսիում հնչած քրդերեն ելույթը բարկացրել է թուրք պատգամավորներին

Թուրքիայի ազգային մեծ ժողովում հնչած քրդերեն ելույթը խիստ բարկացրել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորներին: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «Sondakika.com»–ին հղումով։

Ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության պատգամավոր Բեսիմե Քոնջան խորհրդարանի ամբիոնից խոսել է քրդերեն: Այդ հանգամանքից վրդովված՝ ԱԶԿ-ական պատգամավորները պահանջել են թուրքերեն խոսել:

Քուրդ պատգամավորը որոշ ժամանակ քրդերեն խոսելուց հետո անցել է թուրքերենի՝ իր այս քայլը մեկնաբանելով հետևյալ կերպ.

«Միևնույն է՝ կառավարությունը մեզ չի հասկանում նաև այն ժամանակ, երբ թուրքերեն ենք խոսում: Ուրեմն գոնե իմ մայրենի լեզվով խոսեմ»:

Վրդովված մի շարք պատգամավորներ հիշեցրել են, որ Թուրքիայի և խորհրդարանի պաշտոնական լեզուն թուրքերենն է, և թուրքերենի փոխարեն մեկ այլ լեզու օգտագործելն ազգայնամոլության դրսևորում է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը