Արմեն Ռուստամյանը կոչ է արել գնահատել Լևոն Տեր–Պետրոսյանի անկեղծությունը
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն այսօր «Հայացք» ակումբում նշել է, որ թեև իշխանությունները և «Հայ ազգային կոնգրեսը» չէին ցանկանում, որ ձևավորվի ընդդիմադիր երրորդ բևեռ, սակայն դա արդեն իսկ իրականություն է, և ՀՅ Դաշնակցությունը դարձել է ոչ միայն այլընտրանք իշխանություններին, այլ նաև ընդդիմությանը։
-Մինչև մեր կոալիցիայից դուրս գալը քաղաքական դաշտում երկու բևեռ կար՝ իշխանություն և ՀԱԿ-ի ձևավորած ընդդիմադիր բևեռը։ Եվ ինչպես պարզ է, որ եթե ընդդիմությունը պարզապես հակադրվելու, այլ ոչ թե այլընտրանք ներկայացնելու ընդդիմություն է, դա երկար կյանք չունի, հիմա էլ պարզ դարձավ, թե իրական այլընտրանքն ով է։ ՀԱԿ-ի մոտ ուղեգծի հետ կապված որևէ այլընտրանք չկա, և իրենք դա չեն էլ թաքցնում։ Առնվազն արտաքին քաղաքականության մասով իշխանությունը և ՀԱԿ-ն ուղեգծի որևէ տարբերություն այսօր չեն արձանագրել,- հայտարարել է Ա. Ռուստամյանը.
-Եվ շատ լավ է, որ բոլորը վերադարձան ի շրջանս յուր։ Լևոն Տեր-Պետրոսյանը շատ հստակ հայտարարեց (ես շատ գոհ եմ իր վերջին հայտարարությունից. իր անկեղծությունը պետք է գնահատել) այն, ինչի մասին մենք վաղուց գիտեինք, բայց ժողովուրդն ինչ-որ տեղ շփոթի մեջ էր: Ի վերջո, նա շատ անկեղծորեն ասաց իր գաղափարները, և նորից մենք հայտնվեցինք նույն դիրքերում, ինչ որ մինչև 1998-ին էինք՝ մենք հայդատական ենք, անիրատես ենք, պատմական իրավունք գոյություն չունի և նման շատ հետաքրքիր ձևակերպումներ։
Իսկ ՀՅԴ-ի այլընտրանքը հիմնականում այն է, որ, Ա. Ռուստամյանի խոսքերով, իրենց պատկերացրած իշխանափոխությունը նախ և առաջ ուղեգծի վերականգնում է և համակարգային խորքային փոփոխությունը.
-Որովհետև անձերին փոխելով՝ այս երկրում բան չի փոխվի։
Թե ինչպե՞ս պետք է համակարգը փոխվի, ՀՅԴ-ն ներկայացրել է իր պլատֆորմում, որի որոշ կետեր, ինչպես ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն է ասել, արդեն իսկ գործում են, իսկ դա պետության պլատֆորմը կդառնա այն ժամանակ, երբ Դաշնակցությունը գա իշխանության։

7or.am