«Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
Խորհրդարանում այսօր շարունակվել է նախորդ օրվանից անավարտ մնացած «Շահումովխաղերիևխաղատներիմասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկումը: Հիշեցնենք, որ այս օրինագծով սահմանվում է, որ խաղատուն կամ շահումով խաղ կարող է կազմակերպվել քաղաքային համայնքների վարչական սահմաններից դուրս' զբոսաշրջության վայրերում:
Օրինագիծը, սակայն, խորհրդարանում բուռն քննարկումների արժանացավ:
Այսպես. «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր ԱնահիտԲախշյանն ասել է, թե ոչ մի երաշխիք չկա, որ Տաթևի վանքի հարևանությամբ խաղատուն կառուցվի:
-Խաթարվում է ամբողջ բարոյական նկարագիրը: Կորցնում ես մարդու նկատմամբ հավատդ: Կարծես լավ բան են ուզում անել:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար ՍտեփանՍաֆարյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարել է, թե Լաս Վեգասը անապատում է ստեղծվել.
-Կարծում եմ, Հայաստանում էլ կարելի է այդպիսի մի տեղ գտնել և կազինոներ կառուցել:
Օրինագծին դեմ են արտահայտվել նաև ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանը և Արա Նռանյանը:
Իսկ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն էլ առաջարկել է, որ օրինագիծը հետ վերցվի, սակայն այն 65 կողմ, 20 դեմ 3 ձեռնպահքվեարկությամբընդունվելէառաջինընթերցմամբ:
«Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
Խորհրդարանում այսօր շարունակվել է նախորդ օրվանից անավարտ մնացած «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկումը: Հիշեցնենք, որ այս օրինագծով սահմանվում է, որ խաղատուն կամ շահումով խաղ կարող է կազմակերպվել քաղաքային համայնքների վարչական սահմաններից դուրս' զբոսաշրջության վայրերում:
Օրինագիծը, սակայն, խորհրդարանում բուռն քննարկումների արժանացավ:
Այսպես. «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանն ասել է, թե ոչ մի երաշխիք չկա, որ Տաթևի վանքի հարևանությամբ խաղատուն կառուցվի:
-Խաթարվում է ամբողջ բարոյական նկարագիրը: Կորցնում ես մարդու նկատմամբ հավատդ: Կարծես լավ բան են ուզում անել:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարել է, թե Լաս Վեգասը անապատում է ստեղծվել.
-Կարծում եմ, Հայաստանում էլ կարելի է այդպիսի մի տեղ գտնել և կազինոներ կառուցել:
Օրինագծին դեմ են արտահայտվել նաև ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանը և Արա Նռանյանը:
Իսկ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն էլ առաջարկել է, որ օրինագիծը հետ վերցվի, սակայն այն 65 կողմ, 20 դեմ 3 ձեռնպահ քվեարկությամբ ընդունվել է առաջին ընթերցմամբ:
7or.am