Աշխարհ

01.12.2016 21:40


«The Weekend»–ը փորձել է հաշտվել Բելլա Հադիդի հետ «Victoria’s Secret»–ի շոուի ժամանակ (լուսանկարներ)

«The Weekend»–ը փորձել է հաշտվել Բելլա Հադիդի հետ «Victoria’s Secret»–ի շոուի ժամանակ (լուսանկարներ)

Ընդամենը մի քանի օր առաջ համացանցում հայտնվել էր տեղեկատվոթյուն այն մասին, որ 20–ամյա մոդել Բելլա Հադիդի և նրա նախկին ընկեր, երգիչ Աբել Մաքքոնենի (ավելի հայտնի որպես «The Weekend») միջև կրկին սիրո առկայծում է նկատվել։ Սակայն Փարիզում տեղի ունեցած երեկվա «Victoria’s Secret»–ի շոուից հետո մոդելի և երաժշտի երկրպագուներն այլևս վստահ չեն, որ զույգը կրկին կմիավորվի։ Այս մասին հայտնում է ELLE–ն։ Ինչպես նշել էինք, երգիչը ներկա էր գտնվել շոուին։

«Մենք հույս ունեինք, որ նրանք կհաշտվեին հենց բեմում, ինչպես որ Ռիհաննան և Դրեյքը»,–խոստովանել է ցուցադրության հյուրերից մեկը։

Սակայն հրաշք տեղի չի ունեցել։ Իր դեֆիլեի ընթացքում Բելլան ընդամենը սառը հայացք է գցել երգչի վրա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը