Ամերիկայի ամենատաղանդավոր ոճաբաններից մեկը հրաժարվել է զբաղվել Մելանյա Թրամփի ոճով (տեսանյութ)
Ամերիկայի ամենատաղանդավոր և կերպարային նորաձև ոճաբաններից մեկը՝ Թոմ Ֆորդը, հայտարարել է, որ ինքը Մելանյա Թրամփի հագուստով զբաղվելու ցանկություն չունի, և հավելել է, որ անցյալում արդեն մեկ անգամ հրաժարվել է Մելանյայի հետ աշխատելուց։ Այս մասին հաղորդում է «Daily Mail»–ը։
Նոյեմբերի 30–ին «The View» հաղորդաշարի ընթացքում hաղորդավար Ջոյ Բեհարին այն դիտարկմանը, որ ԱՄՆ առաջին տիկինը բավականին գեղեցիկ է, նիհար և հրաշալի տեսք կունենա Թոմի զգեստներով, դիզայները մեկ րոպե լռել է, ապա պատասխանել՝ չգիտեմ։
«Ինձ մի քանի տարի առաջ խնդրել էին զբաղվել նրա հագուստով, բայց ես հրաժարվել էի»,– ասել է Թոմ Ֆորդը՝ պատճառաբանելով, որ Մելանյա Թրամփն իր նախընտրած կերպարը չէ։

7or.am