Աշխարհ

01.12.2016 11:00


«Victoria"s Secret Fashion Show»–ն` լուսանկարներով (ֆոտոշարք)

«Victoria"s Secret Fashion Show»–ն` լուսանկարներով (ֆոտոշարք)

2000թ. «Victoria’s Secret Fashion Show»–ն առաջին անգամ տեղի է ունեցել Կաննում։ 16 տարի անց աշխարհահռչակ շոուն որոշել էր կրկին այցելել Ֆրանսիա, սակայն այս անգամ ընտրել էր Փարիզը, իսկ ավելի ստույգ՝ Մեծ պալատը: Այս մասին հայտնում է «glamour.ru»–ն։

Փարիզյան շոուն դեբյուտային էր 19–ամյա սուպերմոդել Բելլա Հադիդի համար։ Վերջինիս հետ մասնակցում էր նաև նրա ավագ քույրը՝ 21–ամյա Ջիջի Հադիդը, ում համար այս «Victoria’s Secret Fashion Show»–ն երկրորդն էր։ Դեբյուտողների թվում էր նաև ռուս մոդել Իրինա Շեյքը։

Ցուցադրության երաժշտական ուղեկցության համար պատասխանատու էին Լեդի Գագան, Բրունո Մարսը և Բելլա Հադիդի նախկին ընկերը՝ «The Weeknd»–ը։

Մոդելները ներկայացել են սև գայթակղիչ ներքնազգեստներով, փայլուն կոմբինեզոններով, վառ կոստյումներով, կիսաթափանցիկ բոդիներով և երիտասարդական «Pink» հավաքածուի սպորտային ներքնազգեստներով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը