Ուորլիքը հայտնել է, որ ՄԽ համանախագահի պաշտոնից հեռանալու պատճառներն անձնական են
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքնադրբեջանական ԱՊԱ գործակալության հետ հարցազրույցում խոսել է ՄԽ համանախագահի պաշտոնից հեռանալու պատճառների մասին։
«Իմ հրաժարականի պատճառն անձնական է: Ես ամերիկացի դիվանագետի հաջող կարիերա եմ արել և 30 տարի ծառայությունից հետո մտադիր եմ աշխատել մասնավոր ոլորտում»,- ասել է Ուորլիքը:
Նա նաև նշել է՝ ԼՂ հարցով բանակցությունների սեղանին կան լավ գաղափարներ և առաջարկներ, որոնք կարող էին հիմք ստեղծել համապարփակ խաղաղության ձեռքբերման համար:
«Իլհամ Ալիևը և Սերժ Սարգսյանը նշել են, որ հավատարիմ են կարգավորման խաղաղ ուղուն: Այս պահին մենք ամենից շատ կուզենայինք, որ նրանք քաղաքական կամք դրսևորեն և բանակցային գործընթացը շարունակելու պատասխանատվություն ստանձնեն»,- ասել է նա:
Ուորլիքը նշել է՝ Համբուրգում կայանալիք ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը դիտարկում է որպես Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև երկխոսությունը շարունակելու հնարավորություն:
Հիշեցնենք՝ Ուորլիքը «Twitter»-ի իր էջում հայտարարել էր, որ դեկտեմբերի 31-ին կլքի ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ ՄԽ համանախագահի պաշտոնը: Ամերիկացի դիվանագետը նաև հայտնել էր, որ 2017թ. հունվարից Վաշինգտոնում կաշխատի «Egorov Puginsky Afanasiev & Partners» ընկերությունում։
Ուորլիքը հայտնել է, որ ՄԽ համանախագահի պաշտոնից հեռանալու պատճառներն անձնական են
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ադրբեջանական ԱՊԱ գործակալության հետ հարցազրույցում խոսել է ՄԽ համանախագահի պաշտոնից հեռանալու պատճառների մասին։

7or.am