Լրահոս

25.12.2009 14:43


Արմեն Հարությունյան. «Մարտի 1–ը էջ չէ, որ բացվի կամ փակվի»

Արմեն Հարությունյան. «Մարտի 1–ը էջ չէ, որ բացվի կամ փակվի»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունայնն ասել է, թե մեր երկրում արտոնյալներ չկար, որոնց արդար դատաքննության մասին պետք է խոսվի, իսկ մյուսների մասին՝ ոչ։

-Բացի մարտի 1-ից, մենք դիտարկում էինք նաև այլ դեպքեր, որոնց մասին տեղյակ չեք։ Այն խնդիրները, որոնք կային մարտի 1-ի դատավարության ժամանակ, կային նաև այլ դատավարություններում։ Պարզապես մարտի 1-ով դա ցայտուն էր։ Մեր նպատակն է ցույց տալ, որ խնդիրներ ոչ միայն քրեադատավարական պրոցեսում կային, այլ նաև քաղաքացիադատավարական,-ասել է նա։

Ըստ Արմեն Հարությունայնի՝ այն հրապարակումներն ու հարցադրումները, թե իբր մարտի 1-ի էջը կարելի է փակել, անհասկանալի են։

-Մարտի 1-ը էջ չէ, որ մեկն ուզում է փակել, իսկ մյուսն էլ ուզում է, որ բացվի։ Մարտի 1-ը միշտ կմնա մեր հիշողության մեջ, ու մենք հետևություններ պետք է անենք, որ նման քաղաքական և տնտեսական համակարգ չի կարելի ունենալ,-ասել է նա։

Իսկ ինչ վերաբերում Նիկոլ Փաշինյանի դատավարությանը, ապա օմբուդսմենը ձեռնպահ մնաց մեկանաբանություններ անելուց, քանի որ, ըստ իրեն, դա կարող է դիտվել որպես ճնշում դատարանի վրա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը