Ռուսաստանի զինուժը ստացել է ՄիԳ-29ՍՄՏ կործանիչների նոր խմբաքանակ
Աստրախանում Ռուսաստանի ՌՕՈւ ավիացիոն կենտրոնը ստացել է ՄիԳ-29ՍՄՏ բազմանպատակային կործանիչների նոր խմբաքանակ։ Դեկտեմբերի 1-ից կործանիչները կներգրավվեն մեկնարկող ուսումնական շրջանի պլանային թռիչքներում։razm.info-ն գրում է, որ այս մասին նոյեմբերի 29-ին հայտնել է ՌԴ ՊՆ կայքը։
Կործանիչների ձեռքբերման՝ 2014-ի ապրիլի կնքված պայմանագրով նախատեսում է 16 միավոր կործանիչի ձեռքբերում։ ՄիԳ-29ՍՄՏ ու ՄիԳ-29ՈւԲՄ կործանիչների առաջին խմբաքանակը ավիացիոն կենտրոնը ստացել է 2015-ի դեկտեմբերին։
Մինչև 2017 թվականը ավիացիոն կենտրոնը կսպառազինվի ՄիԳ-29ՍՄՏ կործանիչների ևս մեկ խմբաքանակով։
ՄիԳ-29ՍՄՏ կործանիչը ՄիԳ-29-ի արդիականացված տարբերակն է, առաջին թռիչքը իրականացրել է 1998-ին։ ՄիԳ-29ՍՄՏ կործանիչի առավելագուն թռիչքային զանգվածը 22 տոննա է։ Բարձրության վրա կարող է զարգացնել 2400 կմ/ժ արագություն։ Թռիչքի առաստաղը 17,5 կմ է։
Ռուսաստանի զինուժը ստացել է ՄիԳ-29ՍՄՏ կործանիչների նոր խմբաքանակ
Աստրախանում Ռուսաստանի ՌՕՈւ ավիացիոն կենտրոնը ստացել է ՄիԳ-29ՍՄՏ բազմանպատակային կործանիչների նոր խմբաքանակ։ Դեկտեմբերի 1-ից կործանիչները կներգրավվեն մեկնարկող ուսումնական շրջանի պլանային թռիչքներում։ razm.info-ն գրում է, որ այս մասին նոյեմբերի 29-ին հայտնել է ՌԴ ՊՆ կայքը։