Գերմանական ընկերությունը հնարավոր է՝ դադարեցնի զենքի մատակարարումը Թուրքիային
Հրազեն արտադրող գերմանական «Heckler & Koch» ընկերությունը հնարավոր է դադարեցնի զենքի մատակարարումը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային, ինչպես նաև մի քանի այլ երկրների՝ Սաուդյան Արաբիային, Հնդկաստանին և այլն: «razm.info»-ն գրում է, որ այս մասին հայտնում է «Reuters» գործակալությունը՝ գերմանական «dpa» գործակալությանը հղումով:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ պատճառն այն է, որ գերմանական կառավարությունը դժվարություններ է ստեղծել զենքի արտահանման թույլտվություն ստանալու գործում, ինչի արդյունքում ընկերությունում որոշել են իրենց արտադրանքն այսուհետ արտահանել միայն «ժողովրդավարական և կոռուպցիայից զուրկ», ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետություններ:
Գերմանական ընկերությունը որևէ մեկնաբանություն չի տվել հարցի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին էլ Ավստրիայիխորհրդարանը ընդունել էԹուրքիային սպառազինության մատակարարումը դադարեցնելու մասին բանաձև, որը, սակայն, պարտադիր իրավական ուժ չունի:
Նշենք, որ ներկայում «Heckler & Koch HK 417» ինքնաձիգի բազայի վրա գերմանական ընկերության արտոնագրոց Թուրքիայում արտադրվում է MPT-76 «Մեհմեթչիք-2» ավտոմատը:
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությւան գլխավոր վարչությունը (ՊԱԳՎ) Kalekalıp ռազմարդյունաբերական ընկերության հետ 2015-ի դեկտեմբերի 15-ին ստորագրել է Թուրքիայի զինված ուժերի համար MPT-76 «Մեհմեթչիք-2» ավտոմատների սերիական արտադրության շուրջ 20,5 մլն ամերիկյան արժողությամբ պայմանագիր:
Մինչ այդ՝ 2015-ի հունվարին, Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի ղեկավարությամբ անցկացված պաշտպանական արդյունաբերության կոմիտեի ժողովը որոշել էր անցնել MPT-76 «Մեհմեթչիք-2» ինքնաձիգների սերիական արտադրության՝ առաջին փուլում արտադրելով 35 հազար ինքնաձիգ:
Գազամխոցային հետադարձ մեխանիզմով «Մեհմեթչիք-2»-ի տրամաչափը 7.62×51մմ է (ՆԱՏՕ), զենքի երկարությունը 920մմ է, փողի երկարությունը՝ 410մմ, զանգվածը՝ 4,1 կգ, կրակի տեմպը՝ 650 կր/ր, պահեստատուփի տարողությունը՝ 20 փամփուշտ, խոցման արդյունավետ հեռավորությունը՝ 600 մետր։
Գերմանական ընկերությունը հնարավոր է՝ դադարեցնի զենքի մատակարարումը Թուրքիային
Հրազեն արտադրող գերմանական «Heckler & Koch» ընկերությունը հնարավոր է դադարեցնի զենքի մատակարարումը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային, ինչպես նաև մի քանի այլ երկրների՝ Սաուդյան Արաբիային, Հնդկաստանին և այլն: «razm.info»-ն գրում է, որ այս մասին հայտնում է «Reuters» գործակալությունը՝ գերմանական «dpa» գործակալությանը հղումով:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ պատճառն այն է, որ գերմանական կառավարությունը դժվարություններ է ստեղծել զենքի արտահանման թույլտվություն ստանալու գործում, ինչի արդյունքում ընկերությունում որոշել են իրենց արտադրանքն այսուհետ արտահանել միայն «ժողովրդավարական և կոռուպցիայից զուրկ», ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետություններ:
Գերմանական ընկերությունը որևէ մեկնաբանություն չի տվել հարցի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին էլ Ավստրիայի խորհրդարանը ընդունել է Թուրքիային սպառազինության մատակարարումը դադարեցնելու մասին բանաձև, որը, սակայն, պարտադիր իրավական ուժ չունի:
Նշենք, որ ներկայում «Heckler & Koch HK 417» ինքնաձիգի բազայի վրա գերմանական ընկերության արտոնագրոց Թուրքիայում արտադրվում է MPT-76 «Մեհմեթչիք-2» ավտոմատը:
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությւան գլխավոր վարչությունը (ՊԱԳՎ) Kalekalıp ռազմարդյունաբերական ընկերության հետ 2015-ի դեկտեմբերի 15-ին ստորագրել է Թուրքիայի զինված ուժերի համար MPT-76 «Մեհմեթչիք-2» ավտոմատների սերիական արտադրության շուրջ 20,5 մլն ամերիկյան արժողությամբ պայմանագիր:
Մինչ այդ՝ 2015-ի հունվարին, Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի ղեկավարությամբ անցկացված պաշտպանական արդյունաբերության կոմիտեի ժողովը որոշել էր անցնել MPT-76 «Մեհմեթչիք-2» ինքնաձիգների սերիական արտադրության՝ առաջին փուլում արտադրելով 35 հազար ինքնաձիգ:
Գազամխոցային հետադարձ մեխանիզմով «Մեհմեթչիք-2»-ի տրամաչափը 7.62×51մմ է (ՆԱՏՕ), զենքի երկարությունը 920մմ է, փողի երկարությունը՝ 410մմ, զանգվածը՝ 4,1 կգ, կրակի տեմպը՝ 650 կր/ր, պահեստատուփի տարողությունը՝ 20 փամփուշտ, խոցման արդյունավետ հեռավորությունը՝ 600 մետր։
Մանրամասները՝ «razm.info»-ում։