Առաջին քաղաքական խորհրդատվությունները Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների ԱԳՆ-երի միջև
Դեկտեմբերի 24-25-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցան Հայաստանի Հանրապետության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարությունների միջեւ քաղաքական առաջին խորհրդատվությունները:
Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը, Էմիրաթական պատվիրակությունը' ԱՄԷ ԱԳ նախարարի առաջին տեղակալ Թարեք Ալ Հեյդանը:
Խորհրդատվություններն անցկացվեցին երկու փուլով: Առաջին' քաղաքական, տարածաշրջանային ու միջազգային հիմնախնդիրներ եւ երկրորդ' երկկողմ առեւտրատնտեսական ու կրթամշակությին համագործակցության հարցեր:
Քաղաքական քննարկումների ժամանակ անդրադարձ եղավ ՀՀ եւ ԱՄԷ միջեւ գոյություն ունեցող երկկողմ քաղաքական հարաբերություններին, որը հայկական կողմից բարձր գնահատվեց, եւ ցանկություն հայտնվեց դրանք ավելի զարգացնելու և ընդլայնելու: Նման գնահատական տրվեց նաեւ էմիրաթական կողմից: Կարեւորվեց երկու երկրների բարձրաստիճան պաշտոնատար անձանց փոխայցելությունների եւ հանդիպումների անհրաժեշտությունը: Մասնավորապես նշվեց, որ 2009թ.-ին նկատելի էր երկու երկրների բարձրաստիճան փոխայցելությունների հաճախականությունը եւ կարեւորվեց նման դինամիկայի պահպանման անհրաժեշտությունը:
Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային հարցի կարգավորման խնդիրներին: Մերձավորարեւելյան հարցերի շուրջ տեսակետներ փոխանակելուց հետո կարեւորվեց հարցի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: ԱՄԷ փոխարտգործնախարարը համառոտ ներկայացրեց իր երկրի եւ արաբական աշխարհի տեսկետները հարցի կարգավորման վերաբերյալ:
ՀՀ համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդատվությունների երկրորդ փուլի ընթացքում տեղի ունեցան շահագրգիռ քննարկումներ երկկողմ տնտեսական հարաբերությունների, այդ թվում գյուղատնտեսության, գիտատեխնիկական, կրթամշակութային համագործակցության եւ ստորագրված փաստաթղթերի ու հետագա համագործակցությանը վերաբերող տարբեր հարցերի շուրջ:
ԱՄԷ ԱԳ պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի եւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հետ:
Այսօր ԱՄԷ պատվիրակությանը ընդունեց նաեւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: