Աշխարհ

29.11.2016 14:25


Դիարբեքիրի մի քանի գյուղերում պարետային ժամ է հայտարարվել

Դիարբեքիրի մի քանի գյուղերում պարետային ժամ է հայտարարվել

Նոյեմբերի 28-ից սկսած՝ Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սիլվան շրջանի 6 գյուղերում պարետային ժամ է հայտարարվել: «ermenihaber.am»–ի փոխանցմամբ՝ պարետային ժամ հայտարարվել է, մասնավորապես, Էսքիքյոյ, Սուսսուզ, Գյունդուզքյոյ, Օթլուք, Քարահաջը և Ուչբասամաք գյուղական համայնքներում:

Հայտարարության մեջ տեղեկացվում է, որ նշյալ քայլն արվում է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» զինյալների դեմ գործողություններ իրականացնելու, ինչպես նաև «շրջանի անվտանգությունն ու հասարակական կարգն ապահովելու նպատակով»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը