Լրահոս

25.12.2009 14:15


Արմեն Ռուստամյան. «Ամեն մեկն իր խելքը իր տեղում պետք է օգտագործի»

Արմեն Ռուստամյան. «Ամեն մեկն իր խելքը իր տեղում պետք է օգտագործի»

Անդրադառնալով ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այն խոսքերին, թե քաղաքական գործիչ լինելու համար մեծ խելք պետք չէ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը այսօր լրագրողների հետ անդիպման ժամանակ ասել է, որ եթե քաղաքականության մեջ այդ տրամաբանությամբ պետք է գործեն, ինչպես, դժբախտաբար, հիմա գործում են, իսկապես դրա համար մեծ խելք պետք չէ։

-Այն արդյունքը, ինչ որ հիմա մենք ունենք, դրա համար մեծ խելք պետք չէ։ Բայց հենց դա է, որ եթե խելոք քաղաքական գործիչ չունենք, մենք ունենում ենք այն դժբախտ իրավիճակը, որի մեջ հիմա ենք։ Պետք է էլիտա ձևավորվի։ Իսկ մեզ մոտ իրականությունը, դժբախտաբար, հետևյալն է, որի մասին վաղուց էինք ասում, երբ դեռ կոալիցիայի մեջ էինք. Հայաստանում պլուտոկրատիա է ձևավորված, այսինքն՝ երբ փողը բերում է իշխանություն, իշխանությունը՝ հավելյալ փող։ Սա է իրավիճակը։ Իհարկե, փող աշխատելն այդքան էլ հեշտ չէ։ Այո՛, պետք է կարողանալ նաև այս պայմաններում օլիգարխիկ համապատասխան մակարդակի հասնել։  Իսկ դրա համար, իհարկե, խելք պետք է։ Ես հո չեմ ասում՝ բոլորը զոռբայություն են արել։ Խելք էլ ունեն, բայց սա այլ դաշտ է, նա՝ այլ։ Ամեն մեկն իր խելքը իր տեղում պետք է օգտագործի։ Մեր դժբախտությունն այն է, որ իշխանությունը և տնտեսությունը, տնտեսական և քաղաքական շահերն իրար հետ զուգակցված են,-ասել է Արմեն Ռուստամյանը։

Այս խորագրի վերջին նյութերը