Ըստ Թուրքիայի բնակչության 79 տոկոսի՝ հեղաշրջման փորձի հետևում կանգնած է ԱՄՆ-ը
Թուրքիայի բնակչության 79 տոկոսի կարծիքով հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի հետևում կանգնած է ԱՄՆ-ը։ Համապատասխան հարցումն անցկացրել է «Andy-Ar» հասարակական ուսումնասիրությունների կենտրոնը։
«Արդյոք ԱՄՆ-ը դեր ունի՞ հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ» հարցին «Այո» է պատասխանել հարցմանը մասնակցած քաղաքացիների ճնշող մեծամասնությունը` 79%-ը: «Ոչ» է պատասխանել հարցվածների 11.7%-ը, իսկ 8.9%-ը նշել է, որ որևէ կարծիք չունի խնդրի վերաբերյալ:
Հիշեցնենք՝ հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթհուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:
Ըստ «Andy-Ar»–ի՝ քաղաքացիների կարծիքը ձևավորվել է հիմնականում հեղաշրջման փորձից հետո ԱՄՆ-ի բռնած դիրքի և Գյուլենին չարտահանձնելու պատճառով։

7or.am