Աշխարհ

28.11.2016 15:40


«Արևելք». Հալեպի շրջաններից մեկն ազատագրվել է. ահաբեկիչները հեռացել են Թուրքիա (տեսանյութ)

«Արևելք». Հալեպի շրջաններից մեկն ազատագրվել է. ահաբեկիչները հեռացել են Թուրքիա (տեսանյութ)

Հալեպի հայկական Նոր Գյուղ շրջանի հարևանությամբ գտնվող Բոսթան Փաշա շրջանը նոյեմբերի 28-ին ազատագրվել է ահաբեկիչ զինյալներից և ամբողջությամբ անցել Սիրիայի օրինական բանակի վերահսկողության տակ: Այս մասին գրում է «Արևելքը»՝ Սիրիայի պետական հեռուստաընկերությանը հղումով:

Աղբյուրի փոխանցմամբ՝ մեծ թվով ահաբեկիչ զինյալներ կատարվածից հետո հեռացել են Թուրքիա: Սիրիայի բանակին հաջողել է հասնել մինչև Հոլիվք ծայրամասային շրջան:

Բոսթան Փաշայի ազատագրումը սկսվել էր շուրջ մեկ ամիս առաջ: Աղբյուրը նկատում է, որ այդ շրջանի ազատարգրումով հայկական թաղամասերն ավելի ապահով ու անվտանգ կդառնան:

Լիբանանյան «Ալ Ժատիտ» հեռուստակայանն իր հերթին հայտնել է, որ զինյալների խմբավորումների մոտ տիրում են անկումային տրամադրություններ:

Ավելի քան 70 զինյալ Հալեպի Ալ Քաթիսիե շրջանում հանձնվել է Սիրիայի բանակին:

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը