Լրահոս

11.02.2011 16:51


Լավրովը խաղաղ պայմանագրի վերաբերյալ Ճապոնիայի հետ տարվող բանակցությունները հեռանկարից զուրկ է համարել

Լավրովը խաղաղ պայմանագրի վերաբերյալ Ճապոնիայի հետ տարվող բանակցությունները հեռանկարից զուրկ է համարել

Ինչպես հաղորդում է «РИА Новости» գործակլությունը, Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Ճապոնիայի հետ խաղաղ պայամանագրի վերաբերյալ բանակցությունները հեռանկարից զուրկ են, քանի դեռ Տոկիոն շարունակում է իր «ծայրահեղ մոտեցումները»։

Լավրովի խոսքերով՝ այդ մոտեցումները պարբերաբար գերակշռող են դառնում։

Միևնույն ժամանանկ ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ Մոսկվան տրամադրաված է աշախատել խաղաղ պայամանագրի վրա, բայց՝ առանց լրացուցիչ նախապայմանների։

-Մենք կարծում ենք, որ եթե ընդհանուր պատմության բարդ խնդիրները քննարկվեն գիտնականների միջոցով, մենք հետաքրքրված կլինենք նրանում, որ Ճապոնիան պատմաբանների հանձնաժողով ստեղծի  այնպես, ինչպես մենք դա ունենք մեր մյուս հարևանների հետ,-ընդգծել  է Լավրովը։

Ինչպես տեղեկացնում է «Ռոսբալտ»-ը, Լավրովը Ճապոնիայի արտգործնախարար Սեյձի Մաեխարայի հետ հանդիպման ժամանակ  ափսոսանք է հայտնել, որ դիվանագետի այցը տեղի է ունեցել Հարավային Կուրիլների պատկանելության մասին Տոկիոյի հայտարարության համապատկերին։

Իր հերթին Սեյձի Մաեխարայը հայատարարել է, որ Ճապոնիայի և Ռուստանի միջև տարածքային վեճի լուծման համար անհարժեշտ է իմաստություն հավաքել։

Հիշեցնենք, որ Կուրիլյան կղզիների հարցը կրկին արդիական է դարձել այն բանից հետո, երբ Ճապոնիայի վարչապետ Նաոտա Կանան Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի Կունաշիր այցի վերաբերյալ հայտարարություն էր արել։

Կանը փետրվարի 7-ին հայտարարել էր, թե Կուրիլներ Ռուսաստանի նախագահի այցը անթույլատրելի կոպտություն էր։ Բացի դա, ազգայնականները Տոկիոյում ՌԴ դեսպանատան առջև բողոքի գործողություն են իրականացրել, ծաղրել են Ռուսաստանի դրոշը, ինչպես նաև դեսպանատուն փամփուշտով ծրար են ուղարկել։

Մոսկվան էլ իր հերթին Տոկիոյին պաշտոնական բողոք է ներկայացրել։ Ինչպես ընդգծել է նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն, ՌԴ նախագահը շարունակելու է պաշտոնական այցերով մեկնել Կուրիլներ՝ անկախ Տոկիոյի արձագանքից։

Այս խորագրի վերջին նյութերը