Աշխարհ

28.11.2016 18:06


Եղիսաբեթ II–ի թոռնուհին կտրել է բրիտանացի երգչի երեսը

Եղիսաբեթ II–ի թոռնուհին կտրել է բրիտանացի երգչի երեսը

Բրիտանական արքայադուստր Բեատրիսը՝ Եղիսաբեթ II թագուհու միջնեկ որդու դուստրը, պատահաբար կտրել է երգիչ Էդ Շիրանի երեսը: Դեպքը տեղի է ունեցել Վինդզորի այգում կայացած երեկույթի ժամանակ, երբ արքայական տոհմի 28-ամյա ներկայացուցիչը որոշել է բեմականացնել երգիչ Ջեյմս Բլանթին ասպետի կոչում շնորհելու արարողությունը:

Աղջիկը թափահարել է թրով և սրածել Շիրանին, ով այդ ժամանակ պատահաբար կողքն է եղել: Ներկաների խոսքերով՝ արքայադուստրը շատ է վախեցել: Բարեբախտաբար, Շիրանն իրեն իսկական ջենտլմենի նման է պահել և հանգստացրել է Բեատրիսին՝ ասելով, որ «ամեն ինչ էլ պատահում է»:

Էդ Շիրանի վերքը բավականին խորն է եղել, և հիվանդանոցում ստիպված են եղել կարեր դնել: Բժշկական օգնություն ստանալուց հետո երգիչը կրկին միացել է երեկույթին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը