Ժիրինովսկին «պայթեցրել» է դահլիճը Օբամայի, Մերկելի և զուգարանակոնքերի մասին անեկդոտով (տեսանյութ)
«Россия 1» հեռուստաընկերության «Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման շրջանակներում Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին«պայթեցրել» է դահլիճն իր կատակով։
Նա պատմել է հետևյալ անեկդոտը․ «Բարաք Օբաման երեք կոճակ ունի՝ դեղին, կանաչ և կարմիր։ Կանաչը սեղմեց՝ Եվրոպան չկա, դեղինը սեղմեց՝ Չինաստանը չկա, կարմիրը սեղմեց՝ Ռուսաստանը չկա։ Իսկ Մերկելն ասում է․ «Իմ տատիկը երեք զուգարանակոնք ուներ՝ ոսկե, արծաթե և հախճապակե, բայց երբ ռուսները մտան Բեռլին, նա «տակը լցրեց» միջանցքում»»։
Անեկդոտը ոչ միանշանակ է ընդունվել շոուի մասնակիցների և հանդիսատեսի կողմից, սակայն Ժիրինովսկուն դա բոլորովին չի կաշկանդել։
«Ինչո՞ւ չեք ծիծաղում. չհասկացա՞ք՝ ինչ է։ Սա Ռուսաստանն է։ Եվ Թուրքիան Ռուսաստանի հետ Եվրոպան կցնցի։ Կեղտոտ փողերը Ռուսաստանին և Թուրքիային պետք չեն։ Կաշխատենք ռուբլու և թուրքական լիրայի վրա։ Թքած ձեր փտած Եվրոպայի վրա»,-հայտարարել է Ժիրինովսկին։
Այս ամենից հետո նա ևս մեկ անեկդոտ է ցանկացել պատմել, սակայն հաղորդավարը թույլ չի տվել։
Ժիրինովսկին «պայթեցրել» է դահլիճը Օբամայի, Մերկելի և զուգարանակոնքերի մասին անեկդոտով (տեսանյութ)
«Россия 1» հեռուստաընկերության «Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման շրջանակներում Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին «պայթեցրել» է դահլիճն իր կատակով։

7or.am