Ուֆոլոգները Վեներայի վրա այլմոլորակայինների տներ են հայտնաբերել
Ուֆոլոգներն ուսումնասիրել են Վեներայի՝ ՆԱՍԱ–ի «Magellan» զոնդի օգնությամբ արված լուսանկարները և դրանցում տարօրինակ օբյեկտներ են հայտնաբերել։ Վերջինները, հետազոտողների կարծիքով, այլմորոկայինների բնակավայրեր են հանդիսանում։ ՉԹՕ–ի որսորդները լուսանկարներում ոչ երկրային անհայտ քաղաքակրթության ներկայացուցիչների խոշոր քաղաք են նկատել։ Այս մասին հայտնում է «Вести.Ru»–ն։
«Magellan» զոնդը ՆԱՍԱ–ն բաց է թողել 1989–ին՝ Վեներայի մասին տեղեկություններ հավաքելու նպատակով։ 1990–ին թռչող սարքը հայտնվել է մոլորակի ուղեծրին, իսկ 1994–ին լքել է այն։ Զոնդով արված լոսանկարները, սակայն, ուֆոլոգները հետազոտել են միայն այժմ և խորհրդավոր խորանարդաձև պատկերներ հայտնաբերել մոլորակի մակերևույթին։
Պարանորմալ երևույթների հետազոտողները կարծում են, որ դրանք կարող են այլմոլորակայինների գաղութներ լինել։
Ուֆոլոգների հայտարարության մեջ նշվում է, որ արհեստական սարքավորումները հեղինակել են ոչ երկրային, ինտելեկտուալ զարգացած ռասսայի ներկայացուցիչները։
Սկեպտիկներն իրենց հերթին նկատում են՝ փաստորեն, եթե այդ վարկածը ճիշտ է, ապա այլմոլորակայինները կարող են ապրել մի մոլորակում, որտեղ ջուր չկա, իսկ օդի ջերմաստիճանը հասնում է Ցելսիուսի սանդղակով մինչև 500 աստիճանի։

7or.am