Լրահոս

25.12.2009 11:26

Դեղորայքով բեռնված մեքենան ընկել է գետը

Դեկտեմբերի 24-ին, ժամը 13.05-ին Վանաձորի ճանապարհային ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Ախթալա քաղաքի մոտ բեռնատար ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Լոռու մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Նախնական տվյալներով' Ախթալա-Ալավերդի ավտոճանապարհի 5-րդ կմ-ում, դեռեւս չպարզված հանգամանքներում, ճանապարհի երթեւեկելի մասից դուրս է եկել ու գետն ընկել դեղորայքով, հեռադիտակներով ու վրաններով բեռնված' «ՄԱՆ» մակնիշի ՍՏ 6567 ՍՆ պետհամարանիշի կցորդով բեռնատար ավտոմեքենան:

Պատահարի հետեւանքով ավտոմեքենայի վարորդը' Բուլղարիայի Հանրապետության քաղաքացի, 1970 թ. ծնված Սպայկով Գեորգի Գեորգիևը, ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Ալավերդու հիվանդանոց:

Ըստ բժիշկների' տուժածի կյանքին վտանգ չի սպառնում:

Դեպքի մասին տեղյակ են պահվել ՀՀ ԱԳ և բնապահպանության նախարարությունները:

Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբի և  Թումանյանի հատուկ փրկարարական ջոկատի անձնակազմի ուժերով կատարվել են դեղորայքի' ավտոմեքենայից դուրս բերման աշխատանքներ:

Փրկարարների ուժերով դեղորայքի մի մասը տեղափոխվել է ափամերձ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։