Լրահոս

03.12.2010 15:52


2010թ. աշխարհի ամենաթանկ քաղաքը Տոկիոն է

2010թ. աշխարհի ամենաթանկ քաղաքը Տոկիոն է

«ECA International» հետազոտական կազմակերպությունը արտասահմանցիների համար 2010թ. աշխարհի ամենաթանկ քաղաք է հռչակել Տոկիոն։

Մոսկվան զբաղեցնում է 14-րդ տեղը, չնայած ուղիղ մեկ տարի առաջ 25-րդ տեղում էր։ Առաջին եռյակ են մտնել նաև Լուանդան և Ճապոնիայի ամենախոշոր քաղաքներից մեկը՝ Նագոյան։  Ուղիղ մեկ տարի առաջ Անգոլայի մայրաքաղաքն էր գլխավորում վարկանշային այս ցանկը։

Եվրոպայի ամենաթանկ քաղաքը համարվել է Օսլոն (6-րդ տեղ)։ Նրան հաջորդում են Ցյուրիխը (7-րդ տեղում) և Ժնևը (8-րդ տեղում)։ Լատինական Ամերիկայում ամենաթանկ քաղաքը համարվել է Կարակասը. Վենեսուելայի մայրաքաղաքը վարկանշային այդ ցուցակի 16-րդ տեղում է։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը