«Corona»–ի հիմնադիրը միլիոնատերեր է դարձրել իր գյուղի բոլոր բնակիչներին
«Corona» գարեջրի բրենդի ստեղծող, հանգուցյալ միլիարդատեր Անտոնիո Ֆերնանդեսը 2-ական միլիոն դոլար է կտակել իր ծննդավայր, իսպանական Լիոնում գտնվող Սերեսալես դել Սոնդադո գյուղի յուրաքանչյուր բնակչի: Այս մասին հայտնում է «The Telegraph»–ը։
Ընդհանուր առմամբ, Ֆերնանդեսը 170 մլն դոլար է թողել գյուղի 80 բնակչի:
Գործարարը մահացել է ս.թ. օգոստոսին՝ 98 տարեկան հասակում, սակայն կտակի մասին հայտնի է դարձել միայն վերջերս:
Ֆերնանդեսը, որի ընտանիքում 13 երեխա էր մեծանում,ապրում էր աղքատության մեջ, ինչի պատճառով հարկադրված էր թողնել դպրոցը 14 տարեկանում:
1949–ին իսպանացին տեղափոխվել է Մեքսիկա և աշխատանքի ընդունվել «Grupo Modelo» գարեջրագործական ընկերության պահեստում: 1971–ին Անտոնիոն դարձել է ընկերության գլխավոր տնօրենը և ստեղծել «Corona» բրենդը՝ դարձնելով այն աշխարհում ամենաճանաչվածներից մեկը։
«Corona»–ի հիմնադիրը միլիոնատերեր է դարձրել իր գյուղի բոլոր բնակիչներին
«Corona» գարեջրի բրենդի ստեղծող, հանգուցյալ միլիարդատեր Անտոնիո Ֆերնանդեսը 2-ական միլիոն դոլար է կտակել իր ծննդավայր, իսպանական Լիոնում գտնվող Սերեսալես դել Սոնդադո գյուղի յուրաքանչյուր բնակչի: Այս մասին հայտնում է «The Telegraph»–ը։
Ընդհանուր առմամբ, Ֆերնանդեսը 170 մլն դոլար է թողել գյուղի 80 բնակչի:
Գործարարը մահացել է ս.թ. օգոստոսին՝ 98 տարեկան հասակում, սակայն կտակի մասին հայտնի է դարձել միայն վերջերս:
Ֆերնանդեսը, որի ընտանիքում 13 երեխա էր մեծանում, ապրում էր աղքատության մեջ, ինչի պատճառով հարկադրված էր թողնել դպրոցը 14 տարեկանում: