Աշխարհ

25.11.2016 16:23


Իսրայելի քաղաքացի Հենրի Շուշանը փորձել է անօրինական կերպով զենք վաճառել Ադրբեջանին

Իսրայելի քաղաքացի Հենրի Շուշանը փորձել է անօրինական կերպով զենք վաճառել Ադրբեջանին

ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն անցած շաբաթ ԱՄՆ Ֆլորիդա նահանգի քաղաքներից մեկում ձերբակալել է Իսրայելի և Բելառուսի 2 քաղաքացու, որոնք անօրինական կերպով զենք, զինամթերք են վաճառել Իրաքին, Սուդանին, փորձել են վաճառել նաև Ադրբեջանին, սակայն չի հաջողվել: razm.info–ն նշում է, որ այս ասին հայտնում է ամերիկյան Sun-Sentinel թերթի կայքը:

Համաձայն աղբյուրի՝ իրականացրած հետաքննության արդյունքում պարզվել է, որ Իսրայելի 39 ամյա քաղաքացի Հենրի Շուշանը և Բելառուսի 65 ամյա քաղաքացի Վենյամին Գալինկինը ԶՈւ-23-2 զենիթային համակարգի համար նախատեսված շուրջ 500,000 փամփուշտ են ուղարկել Իրաք և Սուդան: 500,000-ից 350 հազարը ուղարկվել է Իրաք, իսկ 150 հազարը Սուդան:

Այս հետաքննության ընթացքում պարզվել է որ Իսրայելի քաղաքացի, ԱՄՆ ժամանակավոր բնակության թույլտվություն ունեցող Հենրի Շուշանը փորձել է զինամթերք վաճառել նաև Ադրբեջանին: Շուշանը դեռևս հետախուզման մեջ է եղել 2015 թվականից: Նա ունեցել է զենքի վաճառքի դիլերային ընկերություն ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Պամպանո Բիչ քաղաքում:

Գործի քննությունն իրականացնող դատախազը հայտնել է, որ Շուշանը այս տարի՝ 8 ամիս առաջ, Ադրբեջանից 170 հազար ԱՄՆ դոլլար է ստացել: Ինչից հետո իր ծանոթ-միջնորդին խնդրել է օգնել այլ երկրի տարածքով Ադրբեջան ուղարկել ամերիկյան արտադրության 5000 միավոր ամերիկյան M4 ավտոմատ:

Դատախազը նշել է նաև, որ մեղադրյալը փորձել է Կանադայով Ադրբեջան ուղարկել դիպուկահար հրացանի 10,000 փամփուշտ, սակայն ընկերությունը, որը գտնվում է Վաշինգտոնում, վերջին պահին հրաժարվել է իրականացնել գործարքը և տեղեկացրել է իշխանություններին:

Այս խորագրի վերջին նյութերը