Աշխարհ

25.11.2016 21:20


Պեպենոտ մարդկանց արտասովոր գեղեցկությունը (ֆոտոշարք)

Պեպենոտ մարդկանց արտասովոր գեղեցկությունը (ֆոտոշարք)

Պեպեններն առաջանում են մաշկում հատուկ գունանյութի՝ մելանինի կուտակումով: Կախված արևի ներգործության աստիճանից՝ պեպենների գույնը կարող է փոխվել բաց դեղինից մինչև մուգ շագանակագույն: Արևի լույսը ոչ միայն պեպենները դարձնում է ավելի մուգ, այլև առաջացնում է նոր մելանինի սինթեզ, ինչի պատճառով էլ առաջանում են նոր բծեր: Այդ է պատճառը, որ պեպեններ ունեցող մարդկանց մոտ գարնանն ու ամռանը դրանք է՛լ ավելի են արտահայտվում: Որպես կանոն՝ պեպեններն առաջանում են դեմքի այն հատվածներում, որոնք ավելի շատ են ենթարկվում արևի ճառագայթների ազդեցությանը՝ քթին, կոպերին, ճակատին, այտոսկրերին:

«boredpanda.com»–ը ֆոտոշարքով ներկայացրել է պեպենոտ մարդկանց արտասովոր գեղեցկությունը։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը