Աշխարհ

25.11.2016 12:30


Գազի գինը հունվարից կնվազի. պաշտոնապես հաստատվեց

Գազի գինը հունվարից կնվազի. պաշտոնապես հաստատվեց

ՀԾԿՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագները սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի մայիսի 31-ի №139Ն որոշումը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում միաձայն որոշեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից սպառողներին վաճառվող բնական գազի նոր սակագները:

Ըստ այդմ՝ տարեկան սոցիալապես անապահով ընտանիքների սպառողներին վաճառվող մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար կսահմանվի 100 հազար դրամ վճար՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը, 600 խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ տարեկան 139 հազար դրամ:

10 հազար խ/մ-ից ավելի գազ սպառողները 1000 խ/մ-ի համար վճարելու են սահմանված բանաձևով՝ մոտավորապես 114 հազար՝ գործող 122-ի փոխարեն:

Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսություններն էլ կրկին սահմանված բանաձևով կգործեն, որը կկազմի 1000 խ/մ-ի համար մոտավորապես 100 հազար դրամ՝ գործող 120-ի փոխարեն:

Սահմանված սակագներն ուժի մեջ կմտնեն 2017-ի հունվարի 1-ից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը