Տնտեսական

25.11.2016 11:44


«Հեռուստամարաթոն 2016». հավաքվել է 15 միլիոն 428 հազար 777 դոլար

«Հեռուստամարաթոն 2016». հավաքվել է 15 միլիոն 428 հազար 777 դոլար

«Հայաստան» համահայկական հիմնադրամն անց է կացրել «Հեռուստամարաթոն 2016»-ը՝ «Իմ Արցախը» խորագրի ներքո։ Արդյունքում հավաքվել է 15 միլիոն 428 հազար 777 դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում:

«Հայաստան» հիմնադրամից հայտնում են, որ հանգանակությունները կուղղվեն ԼՂՀ տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցմանը:

«Հեռուստամարաթոն 2016»-ի խոշոր նվիրատուներն են՝ Անդրանիկ և Սեդա Բաղդասարյանները (ԱՄՆ)՝ 5 միլիոն դոլար, Սամվել Կարապետյանը (ՌԴ)՝ 1 միլիոն դոլար, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (Հայաստան)՝ 350 հազար դոլար, Ռեյ Հարթունյանը (ԱՄՆ)` 200 հազար դոլար, Սամվել Ալեքսանյանը (Հայաստան)՝ 200 հազար դոլար, Վարուժան Գրիգորյանը (Հայաստան)՝ 100 հազար դոլար, «Ֆլեշ» ՍՊԸ-ն (Հայաստան)՝ 100 հազար դոլար, Հակոբ Բաղդասարյանը (ԱՄՆ)՝ 100 հազար դոլար, Գագիկ Ծառուկյանը (Հայաստան)՝ 100 միլիոն դրամ, «Գրանդ Հոլդինգ»-ը (Հայաստան)՝ 60 միլիոն դրամ, և Մաքուր երկաթի գործարանը (Հայաստան)՝ 20 միլիոն դրամ:

Նախորդ տարի «Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնի արդյունքում հանգանակվել էր մոտ 10․4 միլիոն դոլար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը