Աշխարհ

24.11.2016 21:48


Զախարովան մեկնաբանել է Թրամփի ընտրվելուց հետո ԼՂ խնդրի կարգավորման հավելյալ ջանքերի հավանականությունը

Զախարովան մեկնաբանել է Թրամփի ընտրվելուց հետո ԼՂ խնդրի կարգավորման հավելյալ ջանքերի հավանականությունը

ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով մեկնաբանություններին, թե ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո ամերիկյան կողմը կարող է հավելյալ ջանքեր գործադրել ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ, ընդգծել է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացն առաջ մղելու հարցում բոլոր ջանքերը միայն ողջունելի են:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Զախարովան նաև նշել է, որ ԵԱՀԿ Մինսի խմբի աշխատանքների առնչությամբ միշտ կա այն, ինչին պետք է ձգտել:

-Ինչ վերաբերում է կոնկրետ անձանց ջանքերին այս գործընթացում, ես որևէ հստակ գնահատական չունեմ: Իհարկե, հաշվի առնելով այս խնդրի բարդությունը և այն, որ դա ուղղակիորեն կապված է այնտեղ ապրող մարդկանց ճակատագրերի հետ՝ կարելի է Մինսկի խմբին և համանախագահներին ցանկանալ ջանքերի ինտենսիֆիկացում, որից, իհարկե, ավելի վատ չի լինի: Ցավալի է, որ մենք այնտեղից հաճախ լսում ենք տխուր լուրեր,- ավելացրել է Զախարովան:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը