Աշխարհ

24.11.2016 16:14


Եվրախորհրդարանը սառեցրել է ԵՄ–ին անդամակցելու հարցով Թուրքիայի հետ տարվող բանակցությունները

Եվրախորհրդարանը սառեցրել է ԵՄ–ին անդամակցելու հարցով Թուրքիայի հետ տարվող բանակցությունները

Եվրախորհրդարանի պատգամավորները բանաձև են ընդունել, որը կոչ է անում Եվրահանձնաժողովին դադարեցնել բանակցությունները Թուրքիայի հետ՝ Եվրամիությանն անդամակցելու հարցի շուրջ։ Այս մասին հաղորդում է «Reuters»–ը։

Ինչպես նշվում է փաստաթղթում, տվյալ որոշումը կապված է հուլիս ամսին երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին Անկարայի ոչ ադեկվատ արձագանքի հետ։

Տվյալ բանաձևն ընդունվել է միաձայն։

Նոյեմբերի 22–ին հայտնի էր դարձել, որ թուրքական իշխանություններն աշխատանքից ազատել են շուրջ 15 հազար քաղծառայողի, որոնց կասկածում էին հեղաշրջման անհաջող փորձին մասնակից լինելու մեջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը