Աշխարհ

24.11.2016 11:20


Իսլամ Քարիմովի թոռը հերքել է մոր մահվան մասին տեղեկատվությունը

Իսլամ Քարիմովի թոռը հերքել է մոր մահվան մասին տեղեկատվությունը

Ուզբեկստանի հանգուցյալ նախագահ Իսլամ Քարիմովի թոռը մեկնաբանել է մոր՝ Գյուլնարա Քարիմովայի մահվան մասին լուրերը: BBC-ի լրագրողի հետ զրույցում նա նշել է, որ դրանք պարզապես բամաբասանքներ են։

23-ամյա Իսլամ Քարիմովի խոսքով՝ իր մայրը ողջ է, սակայն շարունակում է գտվել տնային կալանքի տակ: Նա նաև հավելել է՝ քույրը՝ Իման Քարիմովան, ազատվել է տնային կալանքից, սակայն նրան արգելված է լքել երկրի տարածքը:

Ինքը Քարիմով կրտսերտը Լոնդոնում է:

Նոյեմբերի 22-ին «Ցենտր-1» կայքը, վկայակոչելով Ազգային անվտանգության ծառայության իր աղբյուրին, հաղորդել էր, որ 44-ամյա Գյուլնարային թունավորել են, ինչի հետևանքով նա նոյեմբերի 5-ին մահացել է։ Նույն օրը գիշերը նրան հողին են հանձնել Տաշքենդի «Մինոր» գերեզմանատանը, ինչից հետո նրա գերեզմանը հողին են հավասարեցրել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը