Աշխարհ

24.11.2016 11:00


Գերմանիան բողոքի նոտա է հղել Թուրքիային

Գերմանիան բողոքի նոտա է հղել Թուրքիային

Անկարայում Գերմանիայի դեսպանությունը բողոքի նոտա է հանձնել Թուրքիային` որոշ թուրք քաղաքական գործիչների կողմից գերմանական կողմին հասցեագրված անհիմն մեղադրանքների առնչությամբ: Դեսպանատան ներկայացուցիչը հայտնել է, որ այդ մեղադրանքները լրջորեն կարող են վնասել թուրք-գերմանական հարաբերություններին:

Այս մասին հայտնում է «Deutsche Welle»-ի թուրքական ծառայությունը:

Բողոքի նոտայում նշվում է, որ թուրք քաղաքական որոշ գործիչների կողմից պարբերաբար հնչեցվող արտահայտությունն այն մասին, թե «Թուրքիան «Քրդստանի աշխատավորական կուսակցության» անդամների վերաբերյալ Գերմանիային 4 հազար 500 անձնական գործ է ներկայացրել», ճշմարտությունը չի արտահայտում:

Աղբյուրը հիշեցնում է՝ օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե «Գերմանիան ապահով վայր է ահաբեկչական խմբավորումների համար»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը