Աշխարհ

24.11.2016 10:50


Ճապոնիայում կրկին ուժգին երկրաշարժ է գրանցվել

Ճապոնիայում կրկին ուժգին երկրաշարժ է գրանցվել

Նոյեմբերի 24-ի առավոտյան 6,1 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է գրանցվել Ճապոնիայի հյուսիսարեւելյան շրջանում՝ Իբարակի, Միյագի, Յամագատա, Տոտիգի, Սայտամա, Տիբա հյուսիսարեւելյան պրեֆեկտուրաներում, ինչպես նաեւ Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում: Այդ մասին հայտնել է ազգային օդերեւութաբանական գործակալությունը: «Կիոդո»–ն իր հերթին տեղեկացրել է, որ ցունամիի սպառնալիք չկա:

Ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել այն վայրում, որտեղ երկու օր առաջ 7,3 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել:

Տոկիոյի Էներգետիկական ընկերությունում հայտնել են, որ ատոմակայաններում վնասվածքներ չեն արձնագրվել. հաղորդում է «Ինտերֆաքսը»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը