Աշխարհ

23.11.2016 22:25


«Անտոնովի» նախկին գլխավոր կոնստրուկտորը պատրաստվում է Ադրբեջանում «ավիաշինություն ստեղծել»

«Անտոնովի» նախկին գլխավոր կոնստրուկտորը պատրաստվում է Ադրբեջանում «ավիաշինություն ստեղծել»

Ուկրաինական «Անտոնով» պետական ավիաշինական ընկերության նախկին նախագահ և գլխավոր կոնստրուկտոր Դմիտրի Կիվան հայտարարել է, որ ընկերությունում իր պաշտոնի վերացնելուց հետո տեղափոխվել է Բաքու և զբաղվելու է «Ադրբեջանի ինքնաթիռաշինական արդյունաբերության ստեղծմամբ»:

razm.info-ն հայտնում է, որ «Նեզավիսիմայա Ուկրաինա» լրատվակայքին տված հարցազրույցում Կիվան նշել է, որ Ադրբեջանում այդ աշխատանքը «դատարկ տեղում» չի սկսելու, քանի որ «այնտեղ գործում է բավականին հզոր ավիաընկերություն՝ «Ադրբեջանի ավիաուղիները», ինչպես նաև կա քաղավիացիայի ակադեմիա, որտեղ ոլորտի համար մասնագետներ են պատրաստում, իսկ իրեն առաջարկել են պրոֆեսորի պաշտոն։

Հարցազրույցի հեղինակն իր հերթին հիշեցնում է, որ Ադրբեջանը «Անտոնովից» պատվիրել է 10 միավոր Ան֊178 ռազմական բեռնատար ինքնաթիռ՝ հետագայում նպատակ ունենալով տեղում կազմակերպել ինքնաթիռների հետագա արտադրությունը։ Սրանից հեղինակը հետևություն է անում, որ Կիվային հրավիրել են Ան֊178֊ների հետագա արտադրությունը կազմակերպելու նպատակով։

Հարցազրույցի ավարտին, լրագրողի հարցին ի պատասխան Կիվան նշում է, որ չի բացառում նաև ուկրաինական ավիաշինության այլ մասնագետների արտահոսքն Ադրբեջան, եթե Ուկրաինայում այդ ոլորտում դրությունը դեպի լավը չփոխվի։

Նոյեմբերի 21-ին Կիվան արդեն Բաքվից ռուսաստանյան Rambler News Service գործակալությանը տված հարցազրույցում հաստատել է այդտեղ աշխատելու մասին իր հայտարարությունը։

Մանրամասները՝ razm.info-ում։

Այս խորագրի վերջին նյութերը