Աշխարհ

23.11.2016 16:45


Աճուրդում Էյֆելյան աշտարակի մի կտոր են վաճառել

Աճուրդում Էյֆելյան աշտարակի մի կտոր են վաճառել

«Artcurial» աճուրդում 523,8 հազ եվրոյով Էյֆելյան աշտարակի սանդուղքի մի կտոր են վաճառել։ Այն 2,6 մ բարձրություն ունի և բաղկացած է 14 աստիճանից։ Պարուրաձև այդ սանդուղքը նախագծվել է 1889–ին և կապում էր աշտարակի 2–րդ և 3–րդ հարկերը։ Գնորդի անունը չի նշվում. հայտնի է միայն, որ նա ասիացի կոլեկցիոներ է։ Այս մասին գրում է «Le Figaro»–ն։

Լոտի նախնական գինը 20 հազ եվրո էր։

Աշտարակի պտուտակավոր սանդուղքը, որը Գուստավ Էյֆելի կողմից ստեղծվել է 1889–ին, ներկայացրել են 1983–ին։ Այն բաժանել են 24 մասի. 4–ը նվիրել են ֆրանսիական թանգարաններին, 20–ը՝ վաճառել աճուրդներում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը