Փարիզում ոստիկանները սխալմամբ պայթեցրել են տուգանային հրապարակ տեղափոխված «Porsche»–ն
Ֆրանսիացի ոստիկանները որոշել են, որ տուգանային հրապարակում հայտնված «Porsche Carrera S»–ն ականապատված է և պայթեցրել են թանկարժեք ավտոմեքենան։ Այս մասին հաղորդում է «leParisien»–ը։
Պարբերականի տվյալներով՝ նախորդ շաբաթ երիտասարդ մի ֆրանսիացի վարձակալել է մեքենան և մեկնել գիշերային ակումբ։ «Porsche»–ն նա կայանել է տաքսիների համար նախատեսված վայրում, քանի որ ազատ տեղ չի եղել։ Ակումբից արդեն հարբած դուրս գալով՝ նա տուն է գնացել տաքսիով։
Ոստիկանները մեքենան տեղափոխել են տուգանային հրապարակ և նույն օրն էլ, Ֆրանսիայում գործող արտակարգ դրության պատճառով մտավախություն ունենալով, որ այն ականապատված է, քանի որ ոչ ոք չի եկել մեքենայի հետևից, սակրավորներ են կանչել։ Վերջինները պայթեցրել են մեքենայի բեռնախցիկը։
Երիտասարդ ֆրանսիացին իր հերթին պնդել է, որ ոստիկանները կապվել են իր հետ, և չնայած ինքը խոստացել է գնալ մեքենայի հետևից՝ սակրավորներին, այնուամենայնիվ, կանչել են։

Նոր «Porsche Carrera S»–ն 100 հազ եվրո արժե։
7or.am