Լրահոս

11.02.2011 13:05


Է. Նալբանդյան. «Պետք է հաշվի առնել ԵԱՀԿ Մինսկի համանախագահների կարծիքը»

Այսօր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ուկրաինայի իր գործընկեր Կոնստանտին Գրիշչենկոյի հետ տված համատեղ մամլո ասուլիսի ժամանակ մեկնաբանությունններ է տվել «Միջազգային ճգնաժամային խմբի» ԼՂ վերաբերող զեկույցի վերաբերյալ։

Արտգործնախարարի խոսքերով՝ տարբեր փորձագետներ նույն հարցի շուրջ կարող են տարբեր տեսակետներ հայտնել, որոնք, սակայն, ոչ միշտ են ներկայացնում իրական վիճակը՝ ավելացնելով, որ մինչ խորհուրդներ ու գնահատականներ տալն ու կանխատեսումներ անելն, անհրաժեշտ է աշխատել չսրել իրավիճակը՝ կրակի վրա յուղ լցնելով։

-Առաջին հերթին, պետք է հաշվի առնել ԵԱՀԿ Մինսկի համանախագահների կարծիքը, ովքեր տեղյակ են բանակցային գործընթացի զարգացումներին ու դրա ներկա իրադրությանը,- ասել է Է. Նալբանդյանը։

Այս խորագրի վերջին նյութերը