Աշխարհ

23.11.2016 12:55


Էրդողան. «ԵԽ-ի քվեարկությունը մեզ համար ոչ մի արժեք չունի»

Էրդողան. «ԵԽ-ի քվեարկությունը մեզ համար ոչ մի արժեք չունի»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է նոյեմբերի 23-ին Եվրախորհրդարանում կայանալիք քվեարկությանը, որը վերաբերում է Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները կասեցնելուն:

Իսլամական համագործակցության կազմակերպության Տնտեսական և առևտրային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստում ելույթ ունենալիս Էրդողանն ընդգծել է, որ ԵԽ-ում կայանալիք այդ քվեարկությունը Թուրքիայի համար որևէ արժեք չունի՝ անկախ արդյունքներից:

Ինչպես գրում է «ermenihaber.am»–ը, Էրդողանը նշել է, որ ԵԽ-ն նման քվեարկությամբ ի ցույց է դնում իր սատարումը ահաբեկչական կազմակերպություններին և նրանց հետ նույն շարքին է դասվում:

Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև Եվրոպայում իր հասցեին հնչող քննադատություններին ու հատկապես «բռնապետ» բնորոշմանը.

«Եթե Արևմուտքը մեկին բռնապետ է անվանում, ըստ իս՝ ուրեմն լավ բանի հետ գործ ունենք»:

Հիշեցնենք՝ ԵԽ առաջատար խմբակցությունները կողմ են Թուրքիայի հետ բանակցությունների սառեցմանը։ Համապատասխան նախագիծը քվեարկության է դրվելու այսօր՝ նոյեմբերի 23-ին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը