ԵԽ առաջատար խմբակցությունները կողմ են Թուրքիայի հետ բանակցությունների սառեցմանը
Նոյեմբերի 22-ին Եվրախորհրդարանում (ԵԽ) քննարկման է դրվել Թուրքիայի ներքին քաղաքական զարգացումների և այդ երկրի եվրաինտեգրման գոծընթացի դադարեցման հարցը:
Այս մասին գրում է «ermenihaber.am»–ը՝ «Habertürk.com»–ին հղումով։
Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին իր ելույթում նշել է, որ բանակցությունների դադարեցումը կամ սառեցումը երկու կողմերի համար էլ իր բացասական հետևանքներ կունենա:
«Թուրքիան և Եվրամիությունը մի շարք կարևոր հարցերում կարող են համագործակցել: Կիպրոսի, Սիրիայի, էներգետիկայի ոլորտում մեր համագործակցությունը շատ կարևոր է»,- նշել է Մոգերինին:
ԵՄ ներկայացուցիչը հավելել է, որ հատկապես ահաբեկչության դեմ պայքարի, սիրիական հարցի, կովկասյան տարածաշրջանում կայունությանն առնչվող հարցերում ԵՄ-ն և Թուրքիան մշտական երկխոսություն վարելու կարիք ունեն:
Եվրոպայի ժողովրդական կուսակցության (EPP) նախագահ Մանֆրեդ Վեբերը կարծիք է հայտնել, որ ԵՄ-ն ու Թուրքիան գտնվում են ճամփաբաժանի վրա: Անդրադառնալով վերջին օրերին հաճախակի քննարկվող Շանհայի հնգյակին Թուրքիայի հնարավոր անդամակցության հարցին՝ Վեբերը զարմանալի է համարել այն, որ Թուրքիան կարող է ընտրել Չինաստանին ու Ռուսաստանին:
ԵԽ սոցիալ-դեմոկրատական խմբակցության (S&D) նախագահ Ջիաննի Պիտելլան հայտարարել է, որ իրենք դեռ դրական են վերաբերվում Թուրքիայի եվրաինտեգրմանը, սակայն պարտավոր են քննադատաբար մոտենալ վերջին շրջանի ձերբակալությունների, բանտարկությունների ու աշխատանքից հեռացման դեպքերին:
«Երբեք չէի մտածել, որ սոցիալ-դեմոկրատները մի օր բանակցությունների դադարեցման բանաձևին կարող են «այո» ասել: Սակայն դեպքերի զարգացումները դա են պարտադրում: Ես կողմ եմ սառեցմանը, սակայն ժամանակավոր կերպով: Երկխոսության հնարավորությունը պետք է պահպանել»,- ասել է նա:
Եմ շվեդ անդամ Բոդիլ Վալերոն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Թուրքիան գաղթականների խնդիրն օգտագործում է որպես շանտաժի միջոց:
Թուրքիայի հետ բանակցությունների դադարեցման նախագիծը քվեարկության կդրվի այսօր՝ նոյեմբերի 23-ին:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում