Աշխարհ

23.11.2016 11:25


«Facebook»–ը հատուկ ծրագիր է մշակել լրահոսի գրաքննության համար

«Facebook»–ը հատուկ ծրագիր է մշակել լրահոսի գրաքննության համար

«Facebook» ընկերությունը մշակել է մի ծրագիր, որը ֆիլտրելու է որոշակի հաղորդագրությունները, որպեսզի համոզի չինական իշխանություններին 7 տարվա դադարից հետո արգելափակումից հանել «Facebook» սոցիալական ցանցը։ Այս մասին փոխանցում է «Reuters»–ը։

Սակայն դեռևս չկա որևէ տեղեկատվություն այն մասին, որ ընկերությունն այդ հարցի շուրջ կապ է հաստատել չինական իշխանությունների հետ։

«Մեր ուշադրությունն այժմ կենտրոնացած է այն բանի վրա, որպեսզի օգնենք չինական ձեռնարկություններին և ծրագրավորողներին Չինաստանի սահմանից դուրս նոր շուկաներ ընդլայնելու հարցում՝ օգտագործելով մեր գովազդային հարթակը»,–ասել է «Facebook»–ի մամլո քարտուղար Արիել Արայան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը