Թուրքիայում Էրդողանի նախագահությունը մինչև 2029–ը երկարացնող օրինագիծ են նախապատրաստում
Թուրքիայի խորհրդարանի ազգայնական կուսակցության ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնել Սահմանադրությունում փոփոխություններ անելու նախաձեռնությանը, որը թույլ կտա այդ երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանին նախագահի աթոռին մնալ մինչև 2029 թվականը։
Ազգայնականների խորհրդարանական դաշինքի առաջնորդ Դևլեթ Բախչելին հայտարարել է, որ առաջարկված շտկումը, որը կերկարացնի նախագահության ժամկետը, ավելի քան իմաստուն որոշում է։
Ենթադրվում է, որ մոտ ժամանակներս իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը»սահմանադրական հանրաքվե անցկացնելու օրինագիծ կնախաձեռնի։
Ըստ այդմ՝ վարչապետի պաշտոնը կհանվի, նախագահը 2 տեղակալ կունանա, ինչպես նաև օժտված կլինի գործադիր իշխանությունում ավելի շատ լիազորություններով։
«Life.ru»–ի փոխանցմամբ՝ ամենայն հավանականությամբ, նախագահին կթույլատրվի պահպանել կապերը կուսակցության հետ, մինչդեռ ներկա օրենսդրությամբ՝ Թուրքիայի առաջնորդը պետք է անկուսակցական լինի։
Նշվում է, որ նոր նախագիծը նախորդ շաբաթ ուղարկվել է ազգայնականներին՝ ներքին քննարկման համար։
Թուրքիայում Էրդողանի նախագահությունը մինչև 2029–ը երկարացնող օրինագիծ են նախապատրաստում
Թուրքիայի խորհրդարանի ազգայնական կուսակցության ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնել Սահմանադրությունում փոփոխություններ անելու նախաձեռնությանը, որը թույլ կտա այդ երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանին նախագահի աթոռին մնալ մինչև 2029 թվականը։
Ազգայնականների խորհրդարանական դաշինքի առաջնորդ Դևլեթ Բախչելին հայտարարել է, որ առաջարկված շտկումը, որը կերկարացնի նախագահության ժամկետը, ավելի քան իմաստուն որոշում է։
Ենթադրվում է, որ մոտ ժամանակներս իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» սահմանադրական հանրաքվե անցկացնելու օրինագիծ կնախաձեռնի։

7or.am