Աշխարհ

23.11.2016 10:00


Գերմանական դատարանը հրաժարվել է արգելել «Lufthansa»–ի օդաչուների գործադուլը

Գերմանական դատարանը հրաժարվել է արգելել «Lufthansa»–ի օդաչուների գործադուլը

Մայնի Ֆրանկֆուրտի դատարանը չի արգելել «Lufthansa»–ի օդաչուների գործադուլը՝ ավիաընկերության խնդրանքով։ Այս մասին հաղորդում է «Reuters»–ը։

Ինչպես հայտնի է դարձել, «Lufthansa» ավիափոխադրողը պահանջել է գերմանական դատարանից սահմանել ժամանակավոր գրավոր կարգադրություն՝ օդաչուների գործադուլը կանխելու նպատակով։

Նաև հաղորդվում է, որ գործադուլը կտևի մինչև նոյեմբերի 23–ը։ Գործադուլի հետևանքով չեղյալ են հայտարարվել ինչպես ներքին, այնպես էլ միջազգային չվերթները, այդ թվում՝ 2 ռուսական՝ Մոսկվա–Մյունխեն և Մոսկվա–Մայնի Ֆրանկֆուրտ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը