Աշխարհ

23.11.2016 09:01


Մեկ խաղում՝ 12 գոլ․ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի արդյունքները (տեսանյութ)

Մեկ խաղում՝ 12 գոլ․ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի արդյունքները (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում գրանցվեցին հետևյալ արդյունքները.

ԽՈւՄԲ F

Դորտմունդի «Բորուսիան» «Սիգնալ Իդունա Պարկում» ընդունեց լեհական «Լեգիային»: Հանդիպման մեկնարկային րոպեներից նկատվեց տանտերերի ակտիվությունը:

Չնայած խաղի 10-րդ րոպեին բաց թողած գոլին, Տոմաս Տուխելի գլխավորած թիմը կարողացավ արագորեն հավասարեցնել հաշիվը: Պատասխան գնդակը խփելուց անմիջապես հետո «մեղուները» 3 րոպեում կարողացան հաշիվը դարձնել 3:1:

«Լեգիան» հոգեպես չէր կոտրվում և խաղի 24 րոպեին կրճատեց հանդիպման հաշիվը: Մինչ առաջին խաղակեսի ավարտը «Բորուսիան» ևս 2 գնդակ խփեց՝ հաշիվը դարձնելով 5:2:

Երկրորդ խաղակեսում պատկերը չփոխվեց: Տանտերերը երեք գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը, սեփականն ընդունելով երկուսը:

Սա Չեմպիոնների լիգայի պատմության մեջ ամենաարդյունավետ հանդիպումն էր:

«Բորուսիա» Դ. - «Լեգիա»՝ 8:4

Գոլերը՝ Կագավա (17, 18), Շահին (20), Դեմբելե (29), Ռոյս (32, 52, 90), Պասլակ (81) - Պրիյովիչ (10, 24), Կուխարչիկ (57), Նիկոլիչ (83)

Լիսաբոնի «Սպորտինգը» սեփական հարկի տակ ընդունեց Մադրիդի «Ռեալին»: Հաշիվը բացվեց հանդիպման 29-րդ րոպեին: Խառնաշփոթից հետո հաշիվը բացեց «սերուցքայինների» պաշտպան Ռաֆայել Վարանը:

64-րդ րոպեին խաղադաշտը լքեց «Սպորտինգի» պաշտպան Ժուան Պերեյրան:

Տանտերերը խաղի հաշիվը հավասարեցրին 80-րդ րոպեին: «Ռեալի» դարպասին նշանակված 11 մետրանոցն անվրեպ իրացրեց Ադրիեն Սիլվան:

«Սպորտինգ» - «Ռեալ»՝ 1:2

Գոլերը՝ Սիլվա (80, 11 մետրանոց) - Վարան (29), Բենզեմա (87)

Րոպեներ անց «Ռեալին» հաղթանակ պարգևեց Կարիմ Բենզեման՝ հաշիվը դարձնելով 1:2:

5-րդ տուրից հետո F խումբն ունի հետևյալ տեսքը.

1. «Բորուսիա» Դ. - 13 միավոր

2. «Ռեալ» - 11

3. «Սպորտինգ» - 3

4. «Լեգիա» - 1

Խումբ E

«Մոնակո» - «Տոտենհեմ»՝ 2:1

Գոլերը՝ Սիդիբե (48), Լեմար (53) - Քեյն (52, 11 մետրանոց)


5-րդ տուրից հետո E խումբն ունի հետևյալ տեսքը.

1. «Մոնակո» - 11 միավոր

2. «Բայեր» - 7

3. «Տոտենհեմ» - 4

4. ԲԿՄԱ - 3

Մանրամասները՝ armsport.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը