Լրահոս

03.12.2010 15:05


Շվեյցարիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի ԱԳ նախարարին

Ս.թ. դեկտեմբերի 3-ին Հայաստանում Շվեյցարիայի նորանշանակ դեսպան Գյունթեր Բեխլերը (նստավայրը' Թբիլիսի) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին:

Շնորհավորելով դեսպան Բեխլերին Հայաստանում նշանակվելու  կապակցությամբ' նախարար Նալբանդյանը վստահություն հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար' դեսպան Բեխլերը վստահություն հայտնեց, որ կանի հնարավորը հայ-շվեյցարական հարաբերությունների առավել սերտացման համար:             Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ Հայաստանի եւ Շվեյցարիայի համագործակցությանը միջազգային կազմակերպությունների  շրջանակներում:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին մի շարք միջազգային տարածաշրջանային հարցերի շուրջ:

Այս խորագրի վերջին նյութերը