Ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը զրկվել է Լոնդոն 2012թ. Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալից:
Միջազգային օլիմպիական կոմիտեն հրապարակել է այն մարզիկների անունները, որոնց դոպինգ թեստի կրկնակի ստուգումը դրական արդյունք է տվել:
2012թ. նրանից վերցված արյան նմուշի երկրորդ ստուգման արդյունքում հայտնաբերվել են արգելված խթանիչներ՝ դեհիդրոքլորմեթիլթեստոստերոն և տանոզոլոլ: Այսպիսով, Խուրշուդյանը պետք է վերադարձնի մեդալը և դիպլոմը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նաև որակազրկվել էր ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանը՝ զրկվելով Պեկին 2008թ. նվաճած բրոնզե մեդալից: Նրա արյան փորձանմուշում նույնպես դեհիդրոքլորմեթիլթեստոստերոն և տանոզոլոլ էր հայտնաբերվել:
Ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը զրկվել է մեդալից

7or.am