Աշխարհ

22.11.2016 13:10


ԵՄ–ն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել ընդդիմադիր Իլգար Մամեդովին

ԵՄ–ն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել  ընդդիմադիր Իլգար Մամեդովին

Եվրամիությունն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել կատարել Եվրախորհրդի անդամի պարտավորությունները և ազատ արձակել շինծու մեղադրանքներով դատապարտված, «Real» շարժման առաջնորդ, ընդդիմադիր Իլգար Մամեդովին:

«Ադրբեջանի Գերագույն դատարանի՝ Իլգար Մամեդովի վերաքննիչ բողոքը բավարարելուց հրաժարվելը հակասում է ՄԻԵԴ-ի 2014 թվականի որոշմանը»,- ասված է ԵՄ տարածած հայտարարությունում:

Նախօրեին էլ Մամեդովին ազատ արձակելուց հրաժարվող ադրբեջանական իշխանություններին կտրուկ քննադատել էր Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորնբյորն Յագլանդը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը