Գանձվել է 935 մլն դրամ պետական տուրք և 30 մլն 100 հազար դրամ տուգանք
ՀՀ ֆինանսների նախարարությունը 2010 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում տրամադրել է 18 շահումով խաղի և 4 խաղատան կազմակերպման լիցենզիա: Նույն ժամանակահատվածում 17 շահումով խաղի, 5 խաղատան և 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաներն ուժը կորցրած են ճանաչվել, 21 շահումով խաղի, 4 խաղատան և 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաների գործողությունը կասեցվել է:
Ընթացիկ տարվա տասնմեկ ամիսների տվյալներով' շահումով խաղի, խաղատան և վիճակախաղի կազմակերպիչների նկատմամբ կիրառվել է նաև տուգանք' համապատասխանաբար 13 մլն 400 հազար, 16 մլն և 700 հազար դրամի չափով, 25 շահումով խաղի, 5 խաղատան և 1 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաների նկատմամբ կիրառվել է նախազգուշացում:
01.01.2010-01.12.2010թթ. ընթացքում այս ոլորտից օրենքով սահմանված կարգով գանձվել է 935 մլն դրամի չափով պետական տուրք, որից 410 մլն դրամը' շահումով խաղերի, 225 մլն դրամը' խաղատների, 300 մլն դրամը' վիճակախաղերի գծով:
2010թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ տարածքում ուժի մեջ են 90 շահումով խաղի, 11 խաղատան և 3 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաներ:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին