Աշխարհ

22.11.2016 12:05


Եգիպտոսի դատարանը չեղարկել է Մուրսիի ցմահ ազատազրկման դատավճիռը

Եգիպտոսի դատարանը չեղարկել է Մուրսիի ցմահ ազատազրկման դատավճիռը

Եգիպտոսի Վճռաբեկ դատարանը չեղարկել է երկրի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի ցմահ ազատազրկման դատավճիռը։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։

Մուրսիի փաստաբանները բողոքարկել էին վճիռը՝ պահանջելով գործով նոր դատավարություն նշանակել։ Վճռաբեկն ընդունել է բողոքը։

Աղբյուրը հիշեցնում է՝ Մուրսիին մեղադրում են «Մահմեդական եղբայրներ» միջազգային կազմակերպության և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման օգտին լրտեսություն իրականացնելու մեջ։

Ավելի վաղ էլ դատարանը չեղարկել էր Մուրսիին մահապատժի ենթարկելու վճիռը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը