Աշխարհ

22.11.2016 10:48


«Պոբեդան» արդեն վաճառում է Մոսկվա-Գյումրի տոմսերը

«Պոբեդան» արդեն վաճառում է Մոսկվա-Գյումրի տոմսերը

«Պոբեդա» ավիաընկերությունը դեկտեմբերի 15-ից սկսելու է Մոսկվայի Վնուկովո օդանավակայանից Գյումրիի «Շիրակ» օդանավակայան ու հակառակ ուղղությամբ չվերթները:

Ընկերության կաքէջում տեղեկացվում է, որ տոմսերն արժեն սկսած 999 ռուբլուց: Առաջարկվում են «Պլյուս» և «Պրեմիում» փաթեթներ, որոնց տոմսերն ավելի թանկ են՝ համապատասխանաբար 2 098 և 5 999 ռուբլի:

Հիշեցնենք՝ հոկտեմբերին ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտնել էր, որ «Պոբեդա» ավիաընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2016 թվականի նոյեմբեր ամսվա վերջից շաբաթական 3 անգամ Գյումրու «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան, ինչպես նաև, հետադարձ ուղղությամբ թռիչքներ իրականացնել: Նշվում էր, որ ավիաընկերության ավիատոմսերի սակագները լինելու էին սկսած 10 հազար դրամից:

Իսկ դրանից օրեր անց «Պոբեդան» հրաժարվել էր Դոնի Ռոստովից Երևան չվերթներ իրականացնելուց «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորներին բարձր գներով սպասարկելու պատճառով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը