Կքվեարկվի՞, թե՞ ոչ ԼՂՀ–ն ճանաչելու վերաբերյալ օրինագիծը
ԼՂՀ անկախության ճանաչման մասին «Ժառանգություն» կուսակցության ներկայացրած նախագիծը պետք է քվեարկվեր Աստանայի գագաթնաժողովից հետո։
Ելույթ ունենալով Աստանայում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնավորապես նշել էր, որ Ադրբեջանի կողմից ուժի կիրառման դեպքում ՀՀ-ին այլ տարբերակ չի մնա, քան ճանաչել ԼՂՀ-ն։
«Այս համատեքստում հնարավո՞ր է՝ «Ժառանգություն» կուսակցության ներկայացրած նախագծի քվեարկությունն այլ ընթացք ստանա» հարցին ի պատասխան՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն ասել է.
-Ասացի արդեն, որ ՀՀ նախագահը հայտարարել է, որ եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, ապա մենք կճանաչենք Ղարաբաղի Հանրապետությունը։ Եթե մինչև այդ օրը «Ժառանգությունը» նորից հարցը բարձրացնի, և պատերազմը սկսված լինի, ապա մենք կճանաչենք ԼՂՀ-ն, բայց մինչ այդ չենք ճանաչի, որովհետև փորձելու ենք նորից բանակցությունների ճանապարհով հասնել փոխադարձ զիջումային տարբերակին, որն անընդհատ ասում են, բայց չի լինում։
Նա կարծիք է հայտնել, որ փոխզիջումային տարբերակ հավանաբար կգտնվի, միգուցե նաև հետաձգվի նախագծի քվեարկությունը։
-Աստանայում նախագահի ելույթը բավական բան ասաց, և կարծում եմ՝ դրա հետ համաձայն են նաև, գոնե ներքին կարգով, ոչ թե պաշտոնապես, և՛ «Ժառանգությունը», և՛ մնացած ընդդիմադիր ուժերը,-ընդգծել է Ռ. Զոհրաբյանը։

7or.am