Աշխարհ

21.11.2016 13:30


«American Music Awards». Սելենա Գոմեսը հուզել է բոլորին իր ելույթով (ֆոտոշարք, տեսանյութ)

«American Music Awards». Սելենա Գոմեսը հուզել է բոլորին իր ելույթով (ֆոտոշարք, տեսանյութ)

Նոյեմբերի 20–ին Լոս Անջելեսի «Microsoft Theater»-ում տեղի է ունեցել «American Music Awards-2016» մրցանակաբաշխության արարողությունը։ Այն վարել են դերասան, ռեփեր Ջեյ Ֆարոան և հայտնի մոդել Ջիջի Հադիդը, ով երեկոյի ընթացքում 5 անգամ զգեստափոխվել է։

Իրենց ելույթներով բեմ են դուրս եկել Արիանա Գրանդեն, Սելենա Գոմեսը, Լեդի Գագան, Նիքի Մինաժը, «Maroon 5»-ը, Սթինգը, «Fifth Harmony»–ն, Բրունո Մարսը, «The Weekend»-ը և այլք։ Այս մասին հայտնում է «Daily Mail»—ը։

24–ամյա երգչուհի Սելենա Գոմեսը, ով հաղթել է «Փոփ/ռոք ոճում լավագույն կին կատարող» անվանակարգում, երկու ամիս հանրությանը չներկայանալուց հետո բեմ է բարձրացել և իր խոսքերով հուզել բոլորին։

«Միակ բանը, որ պետք է իմանաք իմ մասին, դա այն է որ, ես ձեզ հարգում եմ: Շատ շնորհակալ եմ այս մրցանակի համար»,- ասել է երգչուհին:

«Տարվա կատարող» անվանակարգում հաղթել է երգչուհի Արիանա Գրանդեն, «Լավագույն նոր արտիստ» անվանակարգում՝ Զեյն Մալիքը, «Տարվա լավագույն համերգային շրջագայությունը»՝ Բեյոնսեն։

Երգիչ Ջասթին Բիբերը հաղթանակ է տարել միանգամից 3 անվանակարգում՝ «Տարվա լավագույն հոլովակ», որին արժանացել է արտիստի «Sorry» տեսահոլովակը, «Լավագույն տղամարդ կատարող փոփ/ռոք ոճում» և «Լավագույն ալբոմ փոփ/ռոք ոճում», որը շնորհվել է «Purpose» ալբոմի համար։

Այլ անվանակարգեր՝

«Լավագույն հիփ-հոփ կատարող»՝ Դրեյք,

«Լավագույն հիփ-հոփ երգ»՝ Hotline Bling, Դրեյք,

«Լավագույն հիփ-հոփ ալբոմ»՝ Views, Դրեյք,

«Լավագույն տղամարդ կատարող սոուլ/R&B ոճում»՝ Քրիս Բրաուն,

«Լավագույն կին կատարող սոուլ/R&B ոճում»՝ Ռիհաննա,

«Լավագույն երգ սոուլ/R&B ոճում»՝ «Work», Ռիհաննա եւ Դրեյք,

«Լավագույն ալբոմ սոուլ/R&B ոճում»՝ «Anti», Ռիհաննա,

«Լավագույն էլեկտրոնային կատարող»՝ The Chainsmokers,

«Լավագույն լատինաամերիկյան կատարող»՝ Էնրիկե Իգլեսիաս։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը