Աշխարհ

21.11.2016 13:20


Թուրքիայում ձերբակալվել է Հայոց ցեղասպանության համար բազմիցս ներողություն խնդրած քաղաքապետը

Թուրքիայում ձերբակալվել է Հայոց ցեղասպանության համար բազմիցս ներողություն խնդրած քաղաքապետը

Թուրքիայում ձերբակալվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած, դրա համար բազմիցս ներողություն խնդրած, Մարդինի քաղաքապետի պաշտոնից օրերս երկրի ՆԳՆ–ի կողմից հեռացված, ազգությամբ քուրդ Ահմեդ Թուրքը։

«Anadolu»–ի փոխանցմամբ՝ քաղաքական գործիչը ձերբակալվել է ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում։

Նրան մեղադրում են «պետության միությունն ու միասնականությունը խախտելու, զինված ահաբեկչական խմբավորմանը գումար տալու և դրա անդամ լինելու, պաշտոնական դիրքը չարաշահելու, թուրք ժողովրդին, Թուրքիայի Հանրապետությանը, Թուրքիայի Ազգային մեծ ժողովին նվաստացնելու» մեջ։

2014թ. Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում Հայոց ցեղասպանության համար ներողություն խնդրելով հայերից՝ Թուրքն ասել է.

«1911-ին «Իթթիհաթ վե թերաքքի» կուսակցության 3 առաջնորդ հանդիպեցին և պատմական որոշում կայացրին։ Ցավոք, այդ ծրագրի իրականացման ժամանակ 1915-ին քուրդ ժողովուրդն օգտագործվեց։ Մենք դեռ վերապրում ենք այն ցավը, որ մեր պապերն ու հայրերը մասնակցել են այդ կոտորածներին։ Մենք երբեք չենք մոռանա մեր եղբայրների ցավը»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը